Պետության կողմից երաշխավորված երեխաների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը ցուցաբերվում է տեղամասային մանկաբույժների կողմից, այդ թվում`
- Առողջ երեխայի հսկողությունը` երեխայի աճի և զարգացման գնահատումը համաձայն սահմանված ծավալների և կանխարգելիչ այցերի պարբերականության, իմունոկանխարգելման գործընթացի ապահովում:
- Ռիսկի խմբի և հիվանդ երեխաների շարունակական հսկողություն:
- Հիվանդ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկունը պոլիկլինիկայում և տանը:
- Երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը, խորհրդատվական և շարունակական հսկողության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը պոլիկլինիկայում և այլ բժշկական կենտրոններում:
- Դպրոց և մսուր մանկապարտեզ հաճախող երեխաները հետազոտվում են չափորոշիչով հաստատված ծավալներին համապատասխան:
- Սահմանվում է շարունակական հսկողություն դիսպանսեր երեխաների նկատմամբ:
- Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը:
- Դեռահասների, այդ թվում 15 տարին լրացած աղջիկների առողջության գնահատման և 14-17տ. արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտություն և անհրաժեշտության դեպքում բուժօգնության կազմակերպում:
- Երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպում:
- Երեխաների տեղափոխումը մեծահասակների ծառայության 18տ. լրանալուց հետո:
- Երեխայի խնամքի, հիվանդության հետ կապված ծնողին ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրում:
- Մարզադպրոցներ և սպորտային խմբակներ հաճախելու համար երեխաների առողջական վիճակի մասին քաղվածքի տրամադրում:
- Երեխաների հիվանդանոցային, վերականգնողական բուժօգնությունը` հիվանդանոցային բուժում պահանջվող դեպքերում:
- Երեխաների առողջարանային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում:
Ծնվել է հունվարի 11-ին, 1972թ. քաղաք Երևանում:
Կրթություն՝
1979-1989թթ. Չեխովի անվ. N 55 դպրոց
1990-1996թթ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան՝ Մանկաբուժություն մասնագիտություն
1997-1998թթ. Տավուշի հիվանդանոց՝ Մանկաբույժ
2005-2006թթ. Ընտանեկան բժշկություն՝ Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան
2000-2014թթ. Թիվ 5 պոլիկլինիկա՝ Մանկաբույժ
2003-2011թթ. Օլիմպոս հատուկ կրթահամալիր՝ Մանկաբույժ
2012-2014թթ. Տուբերկուլյոզի ազգային կենտրոն՝ Մանկաբույժ
2014-2018թթ. Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային կենտրոն՝ Մանկաբույժ
2016թ.-ից առ այսօր Թիվ 8 պոլիկլինիկա՝ Մանկաբույժ
2018թ.-ից առ այսօր մանկական բաժնի վարիչ Թիվ 8 պոլիկլինիկայում:
Վերապատրաստումներ
2017թ. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրում
2017թ. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գնահատում՝ Ռումինիա Բուխարեստ
2017թ. Մանկաբուժության ժամանակակից հարցերը
2017թ. Ռեսպիրատոր հիվանդությունների վարում առողջապահական առաջնային օղակում,թոքաբորբեր
2016թ. Հայաստանի մանկաբույժների 5-րդ ազգային կոնֆերանս
2016թ. Նեֆրոբլաստոմայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները
2015թ. Պատվաստանյութերի լավագույն փորձի կառավարման ինստիտուցիոնալացում՝ Թուրքիա Անկարա
2012թ. Մանկաբուժական դպրոցի դասընթացներ
2010թ. Թռչնագրիպի համաճարակաբանական հսկողություն և բուժում
2004թ. Էպիլեպսիան մանկական տարիքում
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծնվել է 19.09.1976թ. Գավառ քաղաքում: Ավարտելով տեղի Ν 9 միջնակարգ դպրոցը 1994թ.-ին ընդունվել է երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետ, որն ավարտելով 2000թ. ընդունվել է Ազգային առողջապահության ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոն, որպես կլինիկական օրդինատոր: Օրդինատուրան ավարտել է 2002թ.-ին ստանալով ընտանեկան բժշկի որակավորում: 2004թ.-ի փետրվարին ընդունվել և մինչ օրս աշխատում է Երևանի քաղաքապետարանի թիվ 8 պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Բազմիցս մասնակցել է բժիշկների կատարելագործման և փորձի փոխանակման սեմինարների և դասընթացների`
2006թ. — Ընտանեկան բժշկության արդի հարցեր
2011թ. — Հակատուբերկուլյոզային միջոցառումների կազմակերպում առաջնային
առողջության պահպանման օղակում
2012թ. — Պատանեկան արթրիտի բուժման նորագույն մոտեցումները
— Օստեոպորոզի 6-րդ գիտաժողով
— Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանս
2015թ. — «Մանկական նեֆրոլոգների ասոցիացիա»
2016թ. — «Ընտանեկան բժշկի դպրոց»
— «Հայաստանի մանկական բժիշկների V ազգային կոնֆերանս»
2017թ. — «Ռեսպիրատոր հիվանդությունների վարում առաջնային օղակում»
— «Մանկաբուժական դպրոցի» դասընթաց
2018թ. — «Մանկաբուժական դպրոցի» դասընթաց
«Էլեկտրոնային առողջապահության կազմակերպում»
2012թ. և 2017թ. անցել է կատարելագործման 5-շաբաթյա դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպում» թեմայով:
2016թ. պարգևատրվել է պոլիկլինիկայի տնօրինության կողմից պատվոգրով` անբասիր աշխատանքի համար:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 9-ին, ք. Երևանում:
1966-1976ԹԹ. սովորել է N83 միջնակարգ դպրոցում:
1985թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը:
1985-1986թթ. անցել է մասնագիտացում <<Արաբկիր>> կենտրոնի բազայում և ստացել մանկաբույժի որակավորում:
1986-1991թթ. աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ Երևանի N8/ այժմ N19/ մանկական պոլիկլինիկայում:
1991թ.-ից առ այսօր աշխատում է N8 պոլիկլինիկայի մանկական բաժնում՝ որպես տեղամասային մանկաբույժ:
1993թ. մասիսի 10-ից հունիսի 8-ը անցել է վերապատրաստման դասընթացներ առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում՝ <<Մանկաբուժության ակտուալ հարցեր>> թեմայով:
1995թ. մայիսի 2-19-ը սեմինար՝ <<Երեխաների զարգացման արատների դիագնոստիկա>> թեմայով:
2006թ. մասնակցել է ՀՀ ԱՆ <<Արաբկիր>> բժշկական համալիրի և Մանկաբուժական Հայկական Միության կողմից կազմակերպված <<Երեխայի առողջության սկրինինգներ և բուժհսկողության քարտի /թիվ 112 ձև/ գործելակարգը>> 12 ժամյա դասընթացը:
2007թ. ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված կարմրուկի և կարմրախտի լրացուցիչ պատվաստումների պատվաստումային խմբերի համար դասընթացին:
2009թ. ՀՀ ակադեմիկոս Ա Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտի կողմից շնորհվել է օրդինատորի աստիճանի ընտանեկան բժշկության մասնագիտությամբ:
2013թ. վերապատրաստվել է Սանկտ-Պետերբուրգում՝ <<Ինֆեկցիոն հիվանդություններ երեխաների մոտ, ինտենսիվ թերապիա և ռեանիմացիա>> թեմայով:
2016թ. Երևանի Մ. Հերացու անվ. Պետական բնժշկական համալսարանի կողմից կազմակերպված կատարելագործման դասընթաց <<Մանկաբուժության ժամանակակից հարցեր>> թեմայով:
2017թ. ՀՀԱՆ կողմից կազմակերպված կատարելագործման դասընթաց <<Մանկաբուժության ժամանակակից հարցեր>> թեմայով:
2017թ. ՀՀԱՆ կողմից կազմակերպված <<Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրում>> թեմայով դասընթացին:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին:
Ծնվել է 1968 թվականի մայիսի 4-ին, ք. Երևանում:
1975-1985թթ. սովորել է Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:
1991թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը:
1991-1992թթ. անցել է մասնագիտացում «Արաբկիր» կենտրոնի բազայում և ստացել մանկաբույժի որակավորում:
1992-2001թթ. աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ Երևանի թիվ 1 մանկական պոլիկլինիկայում: 1996-1997թթ. համատեղությամբ
աշխատել եմ թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում որպես
հերթապահ բժիշկ:
2002-2003թթ.` Մոսկվայի թիվ 49 մանկական պոլիկլինիկայում
որպես տեղամասային մանկաբույժ:
2003թ.-ից առ այսօր` թիվ 8 պոլիկլինիկայի մանկական բաժնում որպես տեղամասային մանկաբույժ:
1994թ. անցել է վերապատրաստման դասընթացներ «Իմունիզացիայի համակարգի կառավարում» մասնագիտությունով, ստանալով դասավանդման իրավունք: Աշխատել է այդ ծրագրով Հայաստանի մարզերում:
1996թ. ապրիլի 9-19-ը մասնակցել է ՀՀ Առողջապհության նախարարության, Մանկական Միջազգային Կենտրոնի և ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատվաստում և սառցային շղթա» թեմայով դասընթացներին:
1997թ. ապրիլի 8-12-ը անցել է վերապատրաստման դասընթացներ առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում` «Վերականգնողական մանկաբուժություն» մասնագիտությամբ:
2000թ. ստացել է լիցենզիա ՀՀ առողջապահության նախարարության կողմից (բ-xx-010357):
2003թ. անցել է վերապատրաստում «Ժամանակակից մանկաբուժություն» մասնագիտությամբ:
2006թ. սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին մասնակցել և հաջողությամբ ավարտել է ՀՀ Առողջապհության նախարարության, «Արաբկիր» բժշկական համալիրի և Մանկաբուժական Հայկական Միության կողմից կազմակերպված «Երեխայի առողջության սկրինինգներ և բուժհսկողության քարտի (թիվ 112 ձև) գործելակարգը» 12-ժամյա դասընթացը:
2007թ. սեպտեմբերի 10-15-ը մասնակցել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված կարմրուկի և կարմրախտի լրացուցիչ պատվաստումների պատվաստումային խմբերի համար դասընթացին:
2009թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից շնորհվել է օրդինատորի աստիճանի ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ:
2010թ. հոկտեմբերի 6-8-ը մասնակցել է համաշխարհային կոնգռեսին՝ նվիրված Երևանի պետական բժշկական համալսարանի 90-րդ տարեդարձին: Հաստատված է՝ EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education):
2012թ. նոյեմբերի 2-3-ը մասնակցել է ՀՀ Առողջապահության նախարարության և Մանկաբուժական Հայկական Միության կողմից կազմակերպված Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսին:
2014թ. ապրիլի 11-12-ը մասնակցել է ՀՀ Առողջապահության նախարարության և Մանկաբուժական Հայկական Միության կողմից կազմակերպված մանկաբուժական դպրոցի դասընթացներին:
2016թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից hամակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար:
2016թ. մարտի 29-ից մայիսի 13-ը անցել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված կատարելագործման դասընթաց՝ «Մանկաբուժության ժամանակակից հարցեր» թեմայով (մանկաբույժների համար):
2016թ. նոյեմբերի 4-5-ը մասնակցել է ՀՀ Առողջապահության նախարարության և Մանկաբուժական Հայկական Միության կողմից կազմակերպված Հայաստանի մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսին:
2017թ. հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը մասնակցել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրում» թեմայով դասընթացին:
Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (բավարար) լեզուներին: Ունի բազային համակարգչային գիտելիքներ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ծնվել է հունվարի 9-ին, 1975թ.
Կրթություն
1991-1997 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1997-2000 թթ. Նեոնատոլոգիա և ռեանիմացիա, կլինիկական օրդինատուրա
Աշխատանքային փորձ
2001-2006 թթ. աշխատել է Բեգլարյան կլինիկայում որպես բժիշկ նեոնատոլոգ
2016 թ. մինչ օրս աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում որպես տեղամասային մանկաբույժ
Մասնագիտական վերապատրաստում
2015 թ. «Կլինիկական նեոնատոլոգիայի արդի ասպեկտներ» թեմայով (7 շաբաթ)
2016 թ. Մասնակցել եմ մանկաբուժական դպրոցի դասընթացներին
2016 թ. Մասնակցել եմ «Նևֆրոբլաստոմայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» սեմինարին
2016 թ. «Նուտրիցիալոգիայի հիմունքները մանկաբուժության մեջ» դասընթացին
2017 թ. «Ռեսպիրատոր հիվանդությունների վարում» առողջապահության առաջնային օղակում. թոքաբորբեր թեմայով
2017 թ. Մանկաբուժական դպրոցի ամենամյա դասընթացին
2018 թ. Մանկաբուժական դպրոցի դասընթացներին «Քրոնիկ ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը մանկական և դեռահասության տարիքում»
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: