<<Բաղրամյան ԱԿ>> ՓԲԸ—ի գործունեության հիմնական տեսակներն են՝
- Թերապևտիկ բաժին
- Քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետ
- Սրտաբանական կաբինետ
- Ակնաբուժական կաբինետ
- Նյարդաբանական կաբինետ
- Վարակաբանական կաբինետ
- Վիրաբուժական կաբինետ
- Ուռուցքաբանական կաբինետ
- Ներզատաբանական կաբինետ
- Մաշկավեներոլոգիական կաբինետ
- Ստոմատոլոգիական կաբինետ
- Ուրոլոգիական կաբինետ
- Ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետ
- Ֆիզոթերապևտիկ կաբինետ
- Ռենտգենաբանական կաբինետ
- Հոգեթերապևտիկ կաբինետ
- Մերսման կաբինետ
- Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետ
- Ախտահանման կաբինետ
- Մանկաբարձագինեկոլոգիական բաժին
- Մանիպուլացիոն կաբինետ
- Գաստրոէնտերոլոգիական կաբինետ
- Հոլտեր հետազոտության կաբինետ
- Էխոկարդիոգրաֆիայի կաբինետ
- Լազերային թերապիայի կաբինետ
- Ասեղնաբուժության կաբինետ
- Ռևմատոլոգիայի կաբինետ
- Հոգեթերապևտի կաբինետԲ
Երևանի քաղաքապետարանի <<Բաղրամյան ԱԿ>> ՓԲԸ-ն հիմնադրվել է 1967թ.-ին:
Այն տեղակայված է Արաբկիր վարչական շրջանում և սպասարկում է Արաբկիրի և Կենտրոն թաղամասի մեծ և մանկական բնակչությանը: Սպասարկվող բնակչության թիվը 2015թ. եղել է՝ 46.070 մարդ, որից 0-18 տարկեան՝8.258, 18 տարեկան և բարձր՝ 37.812:
Համաբուժարանում գործում են 19 թերապևտիկ, 9 մանկաբուժական և 8 մանկաբարձագինեկոլոգիական տեղամասեր:
Նեղ մասնագիտացված բժշկական ծառայությունները ներկայացված են (մեծահասակ և մանկահասակ) հետևյալ ծառայություններով՝ վիրաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, ՔԿԱ, ակնաբուժական, գաստրոէնտերոլոգիական, ուրոլոգիական, ատամնաբուժական, ալերգոլոգիական, իմունոլոգիական (պրոֆ. պատվաստումներ), լոգոպեդի, ռևմատոլոգի, հոգեբանի:
Դինսպանսերային բուժօգնությունը ներկայացված է` ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, վարակաբանական, ներզատաբանական, ծառայություններով:
Գործիքային ախտորոշիչ ծառայություններ՝ ԷՍԳ, ֆունկցիոնալ ախտորոշման, ֆլյուորգրաֆիա, ռենտգենաբանական, ռենտգենոսկոպիկ, ֆիզոթերապևտիկ, հոլտեր, էխոկարդիոգրաֆիա հետազոտություններ, լազերային թերապիա, ասեղնաբուժություն:
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունները նեկայացված են` կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական, իզոսեռոլոգիական, բջջաբանկան լաբորատորիաներով: