Արմինե Գագիկի Հարությունյան
ԵՊԲՀ մանկաբարձության գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ
Ծնվել է
1974թ., հուլիսի 15-ին, Ք. Երևանում
Կրթություն
1981-1991թթ. –ք. Երևան, թիվ 170 միջնակարգ դպրոց, գերազանցությամբ
1991-1997թթ. ԵՊԲՀ՝ բուժական ֆակուլտետ, եղել է Օրբելու անվան անվանական թոշակառու
1997-2001թթ. ԵՊԲՀ մանկաբարձություն և գինեկոլոգիա՝ կլինիկական օրդինատուրա
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ավագ լաբորանտ
2001-2003թթ. ԸՊ և ՍԱԿ-ում բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ
2002-2006թթ. ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ
2003թ.-ից <<Բեգլարյան>> ԲԿ-ում վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
2006- 2022թթ. ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ
21.12.2009թ. Ստացել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում
2010թ.-ից Երևանի քաղաքապետարանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն
10.02.2020թ.-ից առ այսօր՝ <<Բեգլարյան>> ԲԿ-ում կենտրոնի գիտական աշխատանքների գծով խորհրդական
30.06.2022թ.-ից մինչև 30.06.2027թ.-ը՝ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ
15.07.2022թ. – Պրոֆեսորի գիտական կոչում՝ բժշկագիտություն մասնագիտությամբ
Գիտական գործունեություն
2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2012թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
Հեղինակ է 39 գիտական հոդվածների
Մասնագիտական վերապատրաստումներ
02.02.2009-10.03.2009թթ. Ֆրանսիայի <<Ֆոնտե-Նեմբլյու>> կլինիկայում՝ ներհեշտոցային վիրահատությունների տեխնիկա
30.06.2005-30.07.2005թթ. Փարիզի <<Բորժոնի>> անվան հիվանդանոցում՝ Վիրաբուժությունը մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայում
Պարգևատրումներ, կոչումներ
2013թ. Երևանի Քաղաքապետի կողմից շնորհակալագիր՝ մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար
21.06.2016թ. պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ՀՀ բուժաշխատողի օրվա կապակցությամբ
20.06.2016թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարան, Արաբկիր վարչական շրջանի կողմից բուժաշխատողի օրվա կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար
2017թ. <<Թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի հիսուն ամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, անձնուրաց աշխատանքի և անբասիր գործունեության համար <<Թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի տնօրենին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ
Թիվ 8 պոլիկլինիկայի փոխտնօրեն՝
Վարդանուշ Մարտունի Պապիկյան
Ծնվել է 1959թ. քաղաք Վանաձորում:
1976թ. ավարտել է Կիրովականի N4 Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը և նույն թվին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարան:
1982թ. ավարտել է ԵՊՀ-ի լրիվ դասընթացը <<Բուժական գործ>> մասնագիտությամբ:
Անցել է մի շարք վերապատրաստումներ, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և ստացել է համապատասխան վկայականներ և հավաստագրեր:
Բազմամյա բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար Երևանի Քաղաքապետարանի կողմից ստացել է 2016թ. շնորհակալագիր և 2017թ. պատվոգիր:
Թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ` Էֆո Քրիստաֆորի Նահապետյան
Ծնվել է 23.02.1953թ., ք. Ալավերդիում: 1960-1970 թթ. ավարտել է Ալավերդու միջնակարգ ռուսական դպրոցը՝ ոսկե մեդալով: 1971-1977թթ. սովորել է Երևանի բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ: 1978-1979 թթ. ավարտել է կլինիկական օրդինատուրան որպես մանկաբույժ-գինեկոլոգ: Պարգևատրվել է շնորհակալագրերով և պատվոգրերով ՀՀ Առողջապահության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի, և N8 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի կողմից:
Թիվ 8 պոլիկլինիկայի լաբորատորիայի բաժնի վարիչ՝Անահիտ Արմենի Մարտիրոսյան
Ծնվել է 1978 թ. Երեւանում:
1984-1994թթ սովորել եւ ավարտել է Իսակովի անվան N132 ռուսական միջնակարգ դպրոցը:
1999 թ. ավարտել է ԵՀՀ-ի Մարդու և կենդանիների նյարդաֆիզիոլոգիայի բաժինը:
2000 թ. ընդունվել է ակադեմիկոս Ս.Հ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական լաբորատորիայի ախտորոշման բաժին:
2001 թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան, ստանալով բժիշկ- լաբորանտի դիպլոմ:
2010-2011թթ. ընդունվել և ավարտել է ակադեմիկոս Ս.Հ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական և սանիտարական մանրէաբանության ամբիոն, ստանալով բժիշկ-մանրէաբանի որակավորում:
Թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժնի վարիչ` Աննա Լադիկի Մովսիսյան
Ծնվել է 1989թ., Նոյեմբերի 3-ին 2022թ. առ այսօր սովորում է Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանում, օրդինատուրա՝ Ներքին հիվանդություններ: 2019թ.ավարտել է Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանը, օրդինատուրա գաստրոէնտերալոգիա մասնագիտությամբ: 2017թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը` բժշկի որակավորմամբ: 2011թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ընդհանուր բժշկության ֆակուլտետը՝ ստացել բակալավրի աստիճան: 2006թ. ավարտել է Լոռվա մարզի, գ. Մեծավանի Թիվ 1 միջնակարգ դպրոցը: