Թերապևտիկ բաժնում իրականացվում են հետևյալ ծառայությունները՝
- Բնակչության հիվանդներին լիարժեք զննում, լաբորատոր և գործիքային հետազոտությունների կազմակերպում, ախտորոշում, բուժում, հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում
- Քրոնիկ հիվանդների դինամիկ հսկողություն
- Տնային կանչերի իրականացում և կազմակերպում
- Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն
- Հիվանդների հոսպիտալացման կազմակերպում
- Հետհիվանդանոցային վերականգնողական բուժման կազմակերպում
- Բնակչության բժշկահիգենիկ կրթում
- Բնակչության հատուկ խմբերի անվճար դեղորայքի ապահովում
- Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում
- Վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում
- Սկրինինգային ծրագրերի իրականացում
- Սոցիալական փաթեթի շահառուների հետազոտում և բուժում հիվանդությունների կանխարգելման նպատակով
Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 22-ին, Գյումրի քաղաքում։
1995-2005թթ․ սովորել և ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը։
2005թ․-ից սկսել է սովորել Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական Համալսարանի << Ընդհանուր բժշկության >> ֆակուլտետում։
2011թ. ավարտել է նշված Համալսարանը և ստացել է բժշկի որակավորում ։ Նույն տարում շարունակել է իր կրթությունը
ԵՊԲՀ-ում և 2013թ. ստացել է Օրդինատորի աստիճան
<<Ռևմատոլոգիա>> մասնագիտությամբ։
2013թ․-ից աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում որպես բժիշկ –ռևմատոլոգ։
Սկսած 2017թ.-ից կատարում է թերապևտիկ բաժնի վարիչի պարտականությունները:
Ծնվել է հունիսի 26-ին, 1960թ.
1985թ․ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆակուլտետը։
1985-1986թթ․ անցել է մասնագիտացում թիվ 1 հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է թերապևտի որակավորում։
1988թ․, 1996թ․, 2003թ․անցել է վերապատրաստման դասընթացներ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում «Կլինիկական էլեկտրոկարդիոգրաֆիա» , «Կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ակտուալ հարցեր», «Թերապիայի ժամանակակից հարցեր» մասնագիտություններով։
1997-2002թթ․անցել է լիցենզավորում՝ ներքին բժշկություն ուղվածությամբ։
2008-2009թթ․վերապատրաստվել է ԵՊԲՀ-ում «Ընտանեկան բժշկություն» միօրինակացված ծրագրով և ստացել է ընտանեկան բժշկի որակաորում։
2018թ․ անցել է վերապատրաստման դասընթաց «Թերապիայի ժամանակակից հարցեր» թեմայով։
Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագրոծական ընկերությունների կողմից կազմակերպված սեմինարների։
1987-1994թթ․աշխատել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում՝ որպես թերապևտ։
1994թ․-ից մինչ օրս աշխատում է «Թիվ 8 Պոլիկլինիկա» ՓՎԸ-ում՝ որպես տեղամասային թերապևտ։
Սիրում է դասական և էստրադային երաժշտություն, գրականություն և բնություն։
Ամուսնացած է , ունի երկու երեխա
Ծնվել է հոկտեմբերի 27-ին, 1959թ.
1982թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1982-1983թթ. անցել է մասնագիտացում IV կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել է թերապևտի որակավորում:
1983-1986թթ. աշխատել է Ապարանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ:
1986-1994թ. աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ՊՍՍ ֆակուլտետների թերապիայի ամբիոնում, որպես ավագ լաբորանտ:
1994-ից աշխատել է N 8 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ:
2005թ. ընդգրկվել է ՀՀ ԱՆ և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող Հայաստանում ընտանեկան բժշկութայան ներդրման ծրագրում և վերապատրաստվել, որպեսընտանեկան բժիշկ:
Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների:
Ծնվել է հոկտեմբերի 4-ին, 1968թ.-ին, ք. Երևանում:
1975-1985թթ. սովորել է Գայի անվան թիվ 129 դպրոցում:
1977-1984թթ. սովորել է թիվ 10 երաժշտական դպրոցում:
1985թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1991թ:
1991-1992թթ. անցել է մասնագիտացում Երևանի հանրապետական հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է թերապևտի որակավորում:
1999թ. անցել է վերապատրաստման դասընթացներ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում՝ <<Թոքաբանություն>>, <<Սրտաբանություն>> մասնագիտություններով:
2006թ. ընդգրկվել է ՀՀ ԱՆ և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող <<Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրման>> ծրագրում և վերապատրաստվել որպես ընտանեկան բժիշկ:
Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների:
1992թ.-ից աշխատել է <<Թիվ 1 պոլիկլինիկա>>-ում որպես տեղամասային թերապևտ:
1998 թ.-ից աշխատում է <<Թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում որպես տեղամասային թերապևտ:
Սիրում է էստրադային, դասական երաժշտություն, գրականություն:
Ունի 2 երեխա:
Ծնվել է 1961թ.-ի մայիսի 18-ին Ալավերդի քաղաքում:
1968-1975թթ. սովորել և ավարտել է Ալավերդի քաղաքի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1968-1978թթ. սովորել և ավարտել է Ալավերդի քաղաքի Ստ. Շահումյանի անվան ռուսական միջնակարգ դպրոցը ոսկյա մեդալով և նույն տարում ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ մեդալակրին տրված արտոնությամբ՝ հանձնելով մեկ քննություն:
1984թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ:
1984-1985 թթ. աշխատել է Երևանի թիվ 4 կլինիկական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-ինտերն:
1985թ. օգոստոսի 1-ից մինչև 1996թ. աշխատել է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում՝ որպես թերապևտ և բուժական ֆիզկուլտուրայի կաբինետի բժիշկ:
1995թ. ստացել է որակավորման առաջին կարգ:
1999-2002թթ. աշխատել է Երևանի հատուկ մասնագիտացված բժշկական ուսումնարանում՝ որպես դասախոս:
2002թ. ապրիլի 1-ից առ այսօր աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասային թերապևտ:
1988թ. բուժաշխատողի օրվա առթիվ Թումանյանի ՇԿՀ-ի ադմինիստրացիայի կողմից լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով:
Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է մի շարք վերապատրաստումների:
Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների և վեհաժողովների՝ նվիրված բժշկության արդի հարցերին՝ շաքարային դիաբետ, կարդիոլոգիա, ռևմատոլոգիա, պուլմոնալմոգիա, անոթային հիվանդություններ, դեղորայքի կողմնակի ազդեցությունները, ծխախոտի դեմ պայքար և նիկոտինային կախվածության բուժման սկզբունքներ, օստեոպարոզ :
Ամուսնացած է, ունի 2 դուստր և մեկ թոռնուհի:
Ծնվել է 1952թ. ք. Երևանում ծառայողի ընտանիքում: 1959 ընդունվել և ավարտել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը:
1970թ. ընդունվել է ԵՊԲՀ, որը ավարտել է 1976 թ ( Բուժական գործ մասնագիտությամբ) 1976-1977 թթ. աշխատել է թիվ 1 հիվանդանոցում որպես բժիշկ-ինտերն:
1977-1989թթ. աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանողական ջոկատի զոնալ բժիշկ, հետո որպես գլխավոր բժիշկ:
1990-1991 թթ. աշխատել է թիվ 22 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ: 1991-1992 թթ. ՀՀԲԿԳ կոմիտեի սոցիալական զարգացման վարչության առաջատար մասնագետ:
1992թ. առ այսօր աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ:
2002-2005թթ. եղել է առաջին թերապևտիկ բաժնի կորդինատոր:
1990, 1995, 1998թթ. վերապատրաստվել է ԱՆ Առողջապահական Ինստիտուտի բազաներում հետևյալ թեմաներով.
Ընդանուր թերապիա՝ երկու անգամ,
Բնակչության բուժսպսարկման կազմակերպումը արտակարգ իրավիճակներում:
2003-2004թթ. ԵՊԲՀ -ի ավանդական և ընտանեկան բժշկության ամբիոնում վերապատրաստվել է որպես ընտանեկան բժիշկ:
Այդ ժամանակահատվածում ուսուցանել է նաև հոմեոպաթիկ բժշկություն: 2006 թ. մեկնել է Հնդկաստան վերապատրաստվելու՝ որպես բժիշկ-հոմեոպաթ:
2002-2007թթ. մասնակցել է ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի Հայկական բժշկության ասոցիացիայի դեղագործակալության կողմից անցկացված սեմինարներին՝ Զարկերկային գերճնշման կանխարգելումը և բուժումը.
Պայքարը ծխախոտամոլության դեմ.
Սրտաբանություն-առիթմոլոգ, դիաբետիկ սիրտ.
Աչքի հիվանդությունների ախտորոշումը և կանխարգելումը.
Սեռավարակների ախտորոշումը և բուժումը թեմաներով :
2000թ. -ից հանդիսանում է Աստղիկ ՀԿ կոմիտեի անդամ:
Պարգևատրվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի կոմիտեի կողմից տրված Ն.Ի. Պիրոգովի անվան շքանշանով:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ծնվել է հունիսի 30-ին, 1967թ.
Կրթությունը՝
1993-1994թթ. ,,Արմենիա,, բժշկական կենտրոնի կլինիկական բազայի կլինիկական օրդինատուրա՝ ,,Ընդհանուր թերապիա,, մասնագիտացում
1992-1993թթ. ,,Արմենիա,, բժշկական կենտրոնի կլինիկական բազայի ինտերնատուրա՝ ,,Ընդհանուր պրակտիկայի բժիշկ,, մասնագիտացում
1986 -1992թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող
Աշխատանքային փորձը`
2003թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ
Հիմնական որակավորումները՝
2018թ. ,,Օստեոպորոզի ժամանակակից մոտեցումները,, թեմայով վերապատրաստում (3 ՇՄԶ տեսական կրեդիտ)
2017թ. STADA դեղագործական կազմակերպություն ,,Տեղային թերապիա օստեոարտրիտ- ժամանակակից մոտեցումներ,, թեմայով
2017թ. 11-րդ Օստեոպորոզի միջազգային գիտաժողով (2 ՇՄԶ տեսական կրեդիտ)
2016թ. ՀՀ ԱՆ սեմինար-ուսուցում ,,Զարկերակային գերճնշման ֆարմակոթերապիայի էվոլյուցիան և կոմբինացված սարտանների տեղը հակագերճնշումային բուժման մեջ,, թեմայով (2 ՇՄԶ տեսական կրեդիտ)
20114թ. ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Ազգային ինստիտուտի դասընթաց՝ ,,Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման սկզբունքները,, թեմայով:
2014թ. ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Ազգային ինստիտուտի դասընթաց՝ ,,Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում,, թեմայով:
2012թ.ՀՀ ԱՆ և Alpen Pharm Group կազմակերպություն դասընթաց՝ ,,Շնչառական օրգանների հիվանդությունների թերապիայի ժամակակակից ուղղությունները, ապացուցողական բժշկության տեսանկյունից,, թեմայով:
2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Վերարտադրողական առողջության/ընտանիքի պլանավորման խորհրդատվության հիմունքները,, թեմայով:
2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությւոնները,, թեմայով:
2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Մինչ հղիության խնամքի սկզբունքները,, թեմայով:
2009-2010թթ ԵՊԲՀ-ում վերապատրաստում ,,Ընտանեկան բժշկություն,, միօրինականացված ծրագրով՝ ,,Ընտանեկան բժիշկ,, որակավորում
2006-2007թթ ,,ՁԻԱՀ-ի տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմադրամ,, վերապատրաստման դասընթաց՝ ,,Առողջության առաջնային պահպանման օղակում հակատուբերկուլոգիական միջոցառումների կազմակերպում,, թեմայով:
2004թ. ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ,,ՁԻԱՀ-ի տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմադրամի,, կողմից օժանդակվող վերապատրասման դասընթաց՝ ,,Ընդհանուր բնակչության շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ նախա- և ետթեստային խորհրդատվություն իրականացնող մասնագետների պատրաստում,, թեմայով:
2003թ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի բազայում վերապատրաստման դասընթացներ՝ ,,Ընդհանուր թերապիա,, մասնագիտացում
Մասնագիտական գործունեությունը՝
Բազմիցս մասնակցել է դեղգործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների և գիտական կոնֆերանսների
Լեզուները՝
Տիրապետում է հայերենին` գերազանց, ռուսերենին` լավ, անգլերենին` բառարանի օգնությամբ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծնվել է 1963թ. ք. Աշտարակում: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գր. Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոցը:
1982թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել է 1988թ. <<Բուժական գործ>> մասնագիտությամբ:
1988-1989թթ. աշխատել է 8-րդ բուժ. միավորում, որպես բժիշկ-ինտերն՝ թերապևտիկ բաժնում:
1989-1992թթ. աշխատել է Մասիսի ՇԿՀ՝ որպես տեղամասային թերապևտ: 1994թ-ից մինչ օրս աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում՝ որպես տեղամասային թերապևտ: Այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ սեմինարների, վերապատրաստման դասընթացների. 1994թ. Առողջապահության ազգային ինստիտուտում՝ <<Տեղամասային թերապևտի կուրսեր>>:
2006-2007թթ. ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնում մասնակցել է վերամասնագիտացման դասընթացներին՝ <<Ընտանեկան բժշկություն>> մասնագիտությամբ: 2009թ. մասնակցել է <<Առողջության առաջնային օղակում հակատուբերկուլիոզային միջոցառումների կազմակերպում>> դասընթացին:
29.04.13թ — 14.06.13թ. անցել է կատարելագործման կուրսեր <<Թերապիայի ժամանակակից հարցեր>> թեմայով:
2018թ. մասնակցել է <<Պալիատիվ բժշկության հիմունքներ>> սեմինարին: 2013թ. պոլիկլինիկայի տնօրինության կողմից ստացել եէ Շնորհակալագիր՝ բարեխիղճ աշխատանքի համար:
Ամուսնացած է, ունի 3 դուստր:
Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 3-ին, ք. Երևանում:
Կրթություն
1981-1986թթ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ:
Աշխատանքային փորձ
2015-2016թթ. աշխատել է «ԱՐԱՄՅԱՆՑ» Բժշկական Կենտրոնում՝ որպես հերթապահ բժիշկ:
2008-2015թթ. աշխատել է Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջում՝ որպես դասախոս:
1989թ.-ից մինչև օրս աշխատում է N8 պոլիկլինիկայում՝ որպես տեղամասային թերապևտ:
Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:
Ծնվել է 1956թ-ին Երևան քաղաքում:
1973թ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը:
1974թ. ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1980թ.-ին:
1980-1981թթ. անցել է մասնագիտացում թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել թերապևտի որակավորում:
1992թ., 2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Ա.Ն. առողջապահության ազգային ինստիտուտի բազայում <<Ընդհանուր թերապիա>>, <<Գաստրոէնտերոլոգիա>> մասնագիտություններով, որի հիման վրա ստացել է տեղամասային թերապևտի 2-րդ կարգի որակավորում:
2008-2009թթ. Ա.Ա.Ի.-ում անցել է ընտանեկան բժշկի մասնագիտացման վերապատրաստման դասընթացներ:
Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպած սեմինարների :
1981-1986թթ. աշխատել է շտապ-օգնության կենտրոնական կայանում, որպես գծային բրիգադի թերապևտ:
1986-1992թթ. աշխատել է <<թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում, որպես պրոֆիլակտիկայի բաժնի վարիչ:
1992թթ. աշխատում է <<թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում որպես տեղամասային թերապևտ:
Ամուսնացած է, ունի երկու որդի :
Ծնվել է 1956թ. փետրվարի 26-ին, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, ընդունվել է Երևանի Պետ-Բժշկական ինստիտուտը: 1981 թվականինավարտել է հիշյալ ինստիտուտի՝ բուժական գործ բաժինը:
1982-1988 թթ. աշխատել է Երևանի շտապ օգնության կայանում:
1988-1993 թթ. աշխատել է Երևանի կաթի կոմբինատում որպես, սրտաբան:
1993 թ.-ից մինչև այսօր աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում:
1985թ.-ից մի քանի անգամ անցել է վերապատրաստման կուրսեր:
1995թ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է տեղամասային թերապիայի կուրսեր:
1999թ. պուլմանալոգիայի և թերապիայի կուրսեր:
2000թ. ընտանեկան բժշկության մասնագիտություն:
2014թ. «Աիրտ-անթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մետեցումները» թեմայով:
2017թ. ուռուցքաբանության կուրսեր:
2018թ. «Պալիատիվ բժշկության հիմունքները» թեմայով:
2006 թ. ստացել է պատվոգիր բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար:
2016թ. շնորհակալագիր՝ մասնագիտական բարձր պատրաստվածության և բարեխիղճ աշխատանքի համար
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Ծնվել է 1969թ. մարտի 15-ին:
1976-1986թթ. սովորել է Խ. Դաշտենցի անվ. N114 դպրոցում:
1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում:
1992թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1992-1993թթ. անցել է մասնագիտացում N1 կլինիկական հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է ընդհանուր պրակտիկայի բժշկի որակավորում:
1999թ. ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի բազայում վերապատրաստվել է <<Սրտաբանություն>> մասնագիտությամբ:
2000թ. NՄ-1/125 որոշմամբ ՀՀ ԱՆ կողմից ստացել է լիցենզիա՝ ներքին բժշկության մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք: Ստացել է ԱՀԿ/ԵՎՐՈ-ի և ՀՀ ԱՆ գործակալության կողմից հավաստագիր:
2002թ. ընդգրկվել է ՀՀ առողջապահության իրականացվող՝ <<Հայաստանի ընտանեկան բժշկության ներդրման>> ծրագրում և վերապատրաստվել որպես ընտանեկան բժիշկ:
2005թ. IRD ընկերության հայկական մասնաճյուղի, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից տրվել է <<Մի շարք հիվանդությունների բուժման ակտուալ հարցեր բժշկի համար>> հավաստագիր:
2006թ. ստացել է <<Աչքի հիվանդություն ընտանեկան բժիշկների համար>> և <<Մաշկավեներական հիվանդությունների բուժման կազմակերպումը>> վկայականներ:
2007թ. ստացել է <<Հիպերտոնիկ հիվանդության բուժման ժամանակակից դրույթները>> ուսուցման համար հավաստագիր:
2015թ. Համատեղության կարգով աշխատում է <<Սուրբ Ատվածածին>> ծննդատանը՝ որպես կանանց կոնսուլտացիայի թերապևտ և ընտանեկան բժիշկ:
Բազմիցս մասնակցել է տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների:
Որպես տեղամասային թերապևտ աշխատում է N8 պոլիկլինիկայում 1993թ.–ից առ այսօր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծնվել է հունիսի 12-ին, 1989թ.
Կրթությունը
2006-2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ
2011-2013թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա
2013-2015թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, կլինիկական օրդինատուրա, գաստրոէնթերոլոգիա մասնագիտությամբ
Աշխատանքային փորձ
2014-2015թթ. <<Մեդլայն»>> բժշկական կենտրոն, բժիշկ-գաստրոէնթերոլոգ
2017 թ.-ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
2018 թ.-ից Թիվ 8 պոլիկլինիկա, թերապևտ
Բժշկական պրակտիկա
2009թ. Ընդհանուր վիրաբուժություն, կլինիկական հիվանդանոց No 4, Լյուբլին, Լեհաստան
Կոնֆերանսներ
2013թ. Հայկական հեպատոլոգիական համագումար, 2-րդ միջազգային կոնֆերանս
2014թ. 22-րդ Եվրոպական գաստրոէնթերոլոգիական շաբաթ, Վիեննա, Ավստրիա
Գիտական աշխատանք
2014թ. Клинический случай течения аутоиммунного гепатита на фоне лямблиозной инвазии, Россиский журнал Гастроэнтерологии. Москва N 5, 2014, стр. 84. Г.С. Хачатрян, А. М. Минасян, К. В. Маркосян, З. Н. Торосян
Ծնվել է 13.03.1957 թ.-ին ք. Բաքվում , Ադրբեջանական ԽՍՀ-ում :
1981թ.տեղափոխվել է Երևան:
Կրթությունը
1974-1980թթ. Ն. Նարիմանովի անվ. Բժշկական ինստիտուտ, ք. Բաքու, Ադրբեջան:
1964-1974թթ. N11 միջնակարդ դպրոց, ք. Բաքու, Ադրբեջան:
1981-1989թթ. Աշխատել է Բժշկական փորձաքննության Պոլիկլինիկայում՝ որպոս թերապևտ:
Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: