Поликлиника N8

Поликлиника N8

Բաղրամյան 51ա ք. Երևան
+374 (0)99 272760
Menu
  • О нас
  • Персонал
    • Детское отделение
    • Лаборатория
    • Гинекологическое отделение
    • Терапевтический отдел
    • узкие специалисты
      • Школьный отдел
    • Администрация
  • Структура
  • Законадательство
  • Прейскурант
  • Контакты
  • Հայ
  • En
  • Ру

Терапевтический отдел

Թերապևտիկ բաժնում իրականացվում են հետևյալ ծառայությունները՝

 

  • Բնակչության հիվանդներին լիարժեք զննում, լաբորատոր և գործիքային հետազոտությունների կազմակերպում, ախտորոշում, բուժում,  հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում
  • Քրոնիկ հիվանդների դինամիկ հսկողություն
  • Տնային կանչերի իրականացում և կազմակերպում
  • Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն
  • Հիվանդների հոսպիտալացման կազմակերպում 
  • Հետհիվանդանոցային վերականգնողական բուժման կազմակերպում
  • Բնակչության բժշկահիգենիկ կրթում
  • Բնակչության հատուկ խմբերի անվճար դեղորայքի ապահովում
  • Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում
  • Վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում
  • Սկրինինգային ծրագրերի իրականացում
  • Սոցիալական փաթեթի շահառուների հետազոտում և բուժում հիվանդությունների կանխարգելման նպատակով
Թերապևտիկ բաժնի վարիչ՝ Հ. Չիմանյան

Ծնվել է 1988թ.  սեպտեմբերի  22-ին,  Գյումրի  քաղաքում։

1995-2005թթ․ սովորել  և ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը։

2005թ․-ից սկսել  է  սովորել  Երևանի  Մ․ Հերացու  անվան պետական  բժշկական  Համալսարանի  << Ընդհանուր  բժշկության >>  ֆակուլտետում։

2011թ.  ավարտել  է  նշված  Համալսարանը  և  ստացել է   բժշկի  որակավորում ։  Նույն  տարում  շարունակել   է   իր    կրթությունը  

ԵՊԲՀ-ում  և  2013թ.  ստացել   է    Օրդինատորի    աստիճան

<<Ռևմատոլոգիա>>  մասնագիտությամբ։

2013թ․-ից  աշխատում  է  թիվ 8 պոլիկլինիկայում  որպես բժիշկ –ռևմատոլոգ։

Սկսած 2017թ.-ից   կատարում  է  թերապևտիկ  բաժնի  վարիչի  պարտականությունները:

 

Թերապևտ՝ Կ. Ամիրխանյան

Ծնվել է հունիսի 26-ին, 1960թ.
1985թ․ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆակուլտետը։

1985-1986թթ․ անցել է մասնագիտացում թիվ 1 հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է թերապևտի որակավորում։

1988թ․, 1996թ․, 2003թ․անցել է վերապատրաստման դասընթացներ ԱՆ առողջապահության  ազգային ինստիտուտի բազաներում «Կլինիկական էլեկտրոկարդիոգրաֆիա» , «Կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ակտուալ հարցեր»,  «Թերապիայի ժամանակակից հարցեր» մասնագիտություններով։

1997-2002թթ․անցել է լիցենզավորում՝ ներքին բժշկություն ուղվածությամբ։

2008-2009թթ․վերապատրաստվել է ԵՊԲՀ-ում  «Ընտանեկան բժշկություն» միօրինակացված  ծրագրով  և ստացել է ընտանեկան բժշկի որակաորում։

2018թ․ անցել է վերապատրաստման դասընթաց  «Թերապիայի ժամանակակից հարցեր» թեմայով։

  Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագրոծական ընկերությունների կողմից կազմակերպված սեմինարների։

1987-1994թթ․աշխատել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում՝ որպես թերապևտ։

1994թ․-ից մինչ օրս աշխատում է «Թիվ 8 Պոլիկլինիկա» ՓՎԸ-ում՝ որպես տեղամասային թերապևտ։

Սիրում է դասական և էստրադային երաժշտություն, գրականություն և բնություն։
Ամուսնացած է , ունի երկու երեխա

Թերապևտ՝ Մ. Բոստանջյան

Ծնվել է հոկտեմբերի 27-ին, 1959թ.

 1982թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1982-1983թթ. անցել է մասնագիտացում IV կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել է թերապևտի որակավորում:

1983-1986թթ. աշխատել է Ապարանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ:

1986-1994թ. աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ՊՍՍ ֆակուլտետների թերապիայի ամբիոնում, որպես ավագ լաբորանտ:

1994-ից աշխատել է N 8 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ:

2005թ. ընդգրկվել է ՀՀ ԱՆ և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող Հայաստանում ընտանեկան բժշկութայան ներդրման  ծրագրում և վերապատրաստվել, որպեսընտանեկան բժիշկ:

Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների:

Թերապևտ՝ Լ. Հարությունյան

Ծնվել է հոկտեմբերի 4-ին, 1968թ.-ին, ք. Երևանում:

            1975-1985թթ. սովորել է Գայի անվան թիվ 129 դպրոցում:

1977-1984թթ. սովորել է թիվ 10 երաժշտական դպրոցում:

1985թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1991թ:

            1991-1992թթ. անցել է մասնագիտացում Երևանի հանրապետական հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է թերապևտի որակավորում:

            1999թ. անցել է վերապատրաստման դասընթացներ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում՝ <<Թոքաբանություն>>, <<Սրտաբանություն>> մասնագիտություններով:

            2006թ. ընդգրկվել է ՀՀ ԱՆ և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող <<Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրման>> ծրագրում և վերապատրաստվել որպես ընտանեկան բժիշկ:

            Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների:

            1992թ.-ից աշխատել է <<Թիվ 1 պոլիկլինիկա>>-ում որպես տեղամասային թերապևտ:

            1998 թ.-ից աշխատում է <<Թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում որպես տեղամասային թերապևտ:

            Սիրում է էստրադային, դասական երաժշտություն, գրականություն:

            Ունի 2 երեխա:

Թերապևտ՝ Հ. Վարոսյան

Ծնվել է 1961թ.-ի մայիսի 18-ին Ալավերդի քաղաքում:

1968-1975թթ. սովորել և ավարտել է Ալավերդի քաղաքի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:

1968-1978թթ. սովորել և ավարտել է Ալավերդի քաղաքի Ստ. Շահումյանի անվան ռուսական միջնակարգ դպրոցը ոսկյա մեդալով և նույն տարում ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ մեդալակրին տրված արտոնությամբ՝ հանձնելով մեկ քննություն:

1984թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ:

1984-1985 թթ. աշխատել է Երևանի թիվ 4 կլինիկական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-ինտերն:

1985թ. օգոստոսի 1-ից մինչև 1996թ. աշխատել է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում՝ որպես թերապևտ և բուժական ֆիզկուլտուրայի կաբինետի բժիշկ:

1995թ. ստացել է որակավորման առաջին կարգ:

1999-2002թթ. աշխատել է Երևանի հատուկ մասնագիտացված բժշկական ուսումնարանում՝ որպես դասախոս:

2002թ. ապրիլի 1-ից առ այսօր աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասային թերապևտ:

1988թ. բուժաշխատողի օրվա առթիվ Թումանյանի ՇԿՀ-ի ադմինիստրացիայի կողմից լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով:

Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է մի շարք վերապատրաստումների:

Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների և վեհաժողովների՝ նվիրված բժշկության արդի հարցերին՝ շաքարային դիաբետ, կարդիոլոգիա, ռևմատոլոգիա, պուլմոնալմոգիա, անոթային հիվանդություններ, դեղորայքի կողմնակի ազդեցությունները, ծխախոտի դեմ պայքար և նիկոտինային կախվածության բուժման սկզբունքներ, օստեոպարոզ :

Ամուսնացած է, ունի 2 դուստր և մեկ թոռնուհի:

Թերապևտ՝ Ա. Հովասափյան
Թերապևտ՝ Ն. Ներսեսյան

Ծնվել է 1952թ. ք. Երևանում ծառայողի ընտանիքում: 1959 ընդունվել և ավարտել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը:

1970թ. ընդունվել է ԵՊԲՀ, որը ավարտել է 1976 թ ( Բուժական գործ մասնագիտությամբ) 1976-1977 թթ. աշխատել է թիվ 1 հիվանդանոցում որպես բժիշկ-ինտերն:

1977-1989թթ. աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանողական ջոկատի զոնալ բժիշկ, հետո որպես գլխավոր բժիշկ:

1990-1991 թթ. աշխատել է թիվ 22 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ: 1991-1992 թթ. ՀՀԲԿԳ կոմիտեի սոցիալական զարգացման վարչության առաջատար մասնագետ:

1992թ. առ այսօր աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ:

2002-2005թթ. եղել է առաջին թերապևտիկ բաժնի կորդինատոր:

1990, 1995, 1998թթ. վերապատրաստվել է ԱՆ Առողջապահական Ինստիտուտի բազաներում հետևյալ թեմաներով.

Ընդանուր թերապիա՝ երկու անգամ,

Բնակչության բուժսպսարկման կազմակերպումը արտակարգ իրավիճակներում:

2003-2004թթ. ԵՊԲՀ -ի ավանդական և ընտանեկան բժշկության ամբիոնում վերապատրաստվել է որպես ընտանեկան բժիշկ:

Այդ ժամանակահատվածում ուսուցանել է նաև հոմեոպաթիկ բժշկություն: 2006 թ. մեկնել է Հնդկաստան վերապատրաստվելու՝ որպես բժիշկ-հոմեոպաթ:

2002-2007թթ. մասնակցել է ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի Հայկական բժշկության ասոցիացիայի դեղագործակալության կողմից անցկացված սեմինարներին՝ Զարկերկային գերճնշման կանխարգելումը և բուժումը.

Պայքարը ծխախոտամոլության դեմ.

Սրտաբանություն-առիթմոլոգ, դիաբետիկ սիրտ.

Աչքի հիվանդությունների ախտորոշումը և կանխարգելումը.

Սեռավարակների ախտորոշումը և բուժումը թեմաներով :

2000թ. -ից հանդիսանում է Աստղիկ ՀԿ կոմիտեի անդամ:

Պարգևատրվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի կոմիտեի կողմից տրված Ն.Ի. Պիրոգովի անվան շքանշանով:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Թերապևտ՝ Ն. Խաչատուրյան
Թերապևտ՝ Դ. Մելիքյան

Ծնվել է հունիսի 30-ին, 1967թ.

Կրթությունը՝

1993-1994թթ. ,,Արմենիա,, բժշկական կենտրոնի կլինիկական բազայի կլինիկական օրդինատուրա՝ ,,Ընդհանուր  թերապիա,, մասնագիտացում

1992-1993թթ. ,,Արմենիա,, բժշկական կենտրոնի կլինիկական բազայի ինտերնատուրա՝ ,,Ընդհանուր  պրակտիկայի բժիշկ,, մասնագիտացում

1986 -1992թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող

Աշխատանքային փորձը`

2003թ.-ից մինչ օրս  աշխատում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում, որպես տեղամասային թերապևտ

Հիմնական որակավորումները՝

2018թ. ,,Օստեոպորոզի ժամանակակից մոտեցումները,,  թեմայով վերապատրաստում (3 ՇՄԶ տեսական կրեդիտ)

2017թ. STADA դեղագործական կազմակերպություն ,,Տեղային թերապիա օստեոարտրիտ- ժամանակակից մոտեցումներ,, թեմայով

2017թ. 11-րդ Օստեոպորոզի միջազգային գիտաժողով (2 ՇՄԶ տեսական կրեդիտ)

2016թ. ՀՀ ԱՆ սեմինար-ուսուցում ,,Զարկերակային գերճնշման ֆարմակոթերապիայի էվոլյուցիան և կոմբինացված սարտանների տեղը հակագերճնշումային բուժման մեջ,, թեմայով (2 ՇՄԶ տեսական կրեդիտ)

20114թ. ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Ազգային ինստիտուտի դասընթաց՝ ,,Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման սկզբունքները,, թեմայով:

2014թ.  ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Ազգային ինստիտուտի դասընթաց՝ ,,Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում,, թեմայով:

2012թ.ՀՀ ԱՆ և Alpen Pharm Group կազմակերպություն  դասընթաց՝ ,,Շնչառական օրգանների հիվանդությունների թերապիայի ժամակակակից ուղղությունները, ապացուցողական բժշկության տեսանկյունից,, թեմայով:

2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Վերարտադրողական առողջության/ընտանիքի պլանավորման խորհրդատվության հիմունքները,, թեմայով:

2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությւոնները,, թեմայով:

2012թ. Երևանի Մխիթար Հերացու անվ. Բժշկական համալսարան կատարելագործման դասընթաց՝ ,,Մինչ հղիության խնամքի սկզբունքները,, թեմայով:

2009-2010թթ ԵՊԲՀ-ում վերապատրաստում ,,Ընտանեկան բժշկություն,, միօրինականացված ծրագրով՝ ,,Ընտանեկան բժիշկ,, որակավորում

2006-2007թթ ,,ՁԻԱՀ-ի տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմադրամ,, վերապատրաստման դասընթաց՝ ,,Առողջության առաջնային պահպանման օղակում հակատուբերկուլոգիական միջոցառումների կազմակերպում,, թեմայով:

2004թ. ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ,,ՁԻԱՀ-ի տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմադրամի,, կողմից օժանդակվող վերապատրասման դասընթաց՝ ,,Ընդհանուր  բնակչության շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ նախա- և ետթեստային խորհրդատվություն իրականացնող մասնագետների պատրաստում,, թեմայով:

2003թ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի բազայում վերապատրաստման դասընթացներ՝ ,,Ընդհանուր թերապիա,, մասնագիտացում

Մասնագիտական  գործունեությունը՝

Բազմիցս մասնակցել է դեղգործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների և գիտական կոնֆերանսների

Լեզուները՝

Տիրապետում է հայերենին` գերազանց, ռուսերենին` լավ, անգլերենին` բառարանի օգնությամբ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

Թերապևտ՝ Կ. Կիրակոսյան
Թերապևտ՝ Ա. Գևորգյան

Ծնվել է 1963թ.  ք. Աշտարակում: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գր. Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոցը:  

1982թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել է 1988թ.   <<Բուժական գործ>> մասնագիտությամբ:                                                                                                    

1988-1989թթ. աշխատել է 8-րդ բուժ. միավորում, որպես բժիշկ-ինտերն՝ թերապևտիկ բաժնում:                                                                                                                                                 

1989-1992թթ. աշխատել է Մասիսի ՇԿՀ՝ որպես տեղամասային թերապևտ:                                                              1994թ-ից մինչ օրս աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում՝ որպես տեղամասային թերապևտ:   Այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ սեմինարների, վերապատրաստման դասընթացների.   1994թ. Առողջապահության ազգային ինստիտուտում՝ <<Տեղամասային թերապևտի կուրսեր>>:                                                                                                                                               

 2006-2007թթ. ԵՊԲՀ-ի  Ընտանեկան բժշկության ամբիոնում մասնակցել       է վերամասնագիտացման դասընթացներին՝ <<Ընտանեկան բժշկություն>> մասնագիտությամբ:                                                                       2009թ. մասնակցել  է <<Առողջության առաջնային օղակում հակատուբերկուլիոզային միջոցառումների կազմակերպում>> դասընթացին:                                                                                              

 29.04.13թ — 14.06.13թ. անցել է կատարելագործման կուրսեր <<Թերապիայի ժամանակակից   հարցեր>> թեմայով:                                                                                                                               

2018թ. մասնակցել է <<Պալիատիվ բժշկության հիմունքներ>> սեմինարին:                                                              2013թ. պոլիկլինիկայի տնօրինության կողմից ստացել  եէ Շնորհակալագիր՝ բարեխիղճ աշխատանքի համար:                                                                                                                            

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

 

Թերապևտ՝ Մ. Դանիելյան

Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 3-ին, ք. Երևանում:

Կրթություն

1981-1986թթ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ:

Աշխատանքային փորձ

2015-2016թթ. աշխատել է «ԱՐԱՄՅԱՆՑ» Բժշկական Կենտրոնում՝ որպես հերթապահ բժիշկ:

2008-2015թթ. աշխատել է Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջում՝ որպես դասախոս:

1989թ.-ից մինչև օրս աշխատում է N8 պոլիկլինիկայում՝ որպես տեղամասային թերապևտ:

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:

Թերապևտ՝ Ռ. Նիկոլյան

Ծնվել է 1956թ-ին Երևան քաղաքում:

1973թ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը:

1974թ. ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1980թ.-ին:

1980-1981թթ.  անցել է մասնագիտացում թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել թերապևտի որակավորում:

1992թ., 2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Ա.Ն. առողջապահության ազգային ինստիտուտի բազայում <<Ընդհանուր թերապիա>>, <<Գաստրոէնտերոլոգիա>> մասնագիտություններով, որի հիման վրա ստացել է տեղամասային թերապևտի 2-րդ կարգի որակավորում:

2008-2009թթ. Ա.Ա.Ի.-ում անցել է ընտանեկան բժշկի մասնագիտացման վերապատրաստման դասընթացներ:

Բազմիցս մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների և տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպած սեմինարների :

1981-1986թթ. աշխատել է շտապ-օգնության կենտրոնական կայանում, որպես գծային բրիգադի թերապևտ:

1986-1992թթ. աշխատել է <<թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում, որպես պրոֆիլակտիկայի բաժնի վարիչ: 

1992թթ. աշխատում է <<թիվ 8 պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում որպես տեղամասային թերապևտ:

Ամուսնացած է, ունի երկու որդի :

Թերապևտ՝ Մ. Լալայան

Ծնվել է 1956թ. փետրվարի 26-ին, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, ընդունվել է Երևանի Պետ-Բժշկական ինստիտուտը: 1981 թվականինավարտել է հիշյալ ինստիտուտի՝ բուժական գործ բաժինը:

1982-1988 թթ.  աշխատել է Երևանի շտապ օգնության կայանում:

1988-1993 թթ. աշխատել է Երևանի կաթի կոմբինատում որպես, սրտաբան:

1993 թ.-ից մինչև այսօր աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում:

1985թ.-ից մի քանի անգամ անցել է վերապատրաստման կուրսեր:

1995թ. Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է տեղամասային թերապիայի կուրսեր:

1999թ. պուլմանալոգիայի և թերապիայի կուրսեր:

2000թ. ընտանեկան բժշկության մասնագիտություն:

2014թ. «Աիրտ-անթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մետեցումները» թեմայով:

2017թ. ուռուցքաբանության կուրսեր:

2018թ. «Պալիատիվ բժշկության հիմունքները» թեմայով:

2006 թ. ստացել է պատվոգիր բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար:

2016թ. շնորհակալագիր՝ մասնագիտական  բարձր պատրաստվածության և բարեխիղճ  աշխատանքի համար

Ամուսնացած է, ունի 2 որդի:

Թերապևտ՝ Ա. Զարգարյան

Ծնվել է 1969թ. մարտի 15-ին:

1976-1986թթ. սովորել է Խ. Դաշտենցի անվ. N114 դպրոցում:

1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում:

1992թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1992-1993թթ. անցել է մասնագիտացում N1 կլինիկական հիվանդանոցի կլինիկական բազայում և ստացել է ընդհանուր պրակտիկայի բժշկի որակավորում:

1999թ. ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի բազայում վերապատրաստվել է <<Սրտաբանություն>> մասնագիտությամբ:

2000թ. NՄ-1/125 որոշմամբ ՀՀ ԱՆ կողմից ստացել է լիցենզիա՝ ներքին բժշկության մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք: Ստացել է ԱՀԿ/ԵՎՐՈ-ի և ՀՀ ԱՆ գործակալության կողմից հավաստագիր:

2002թ. ընդգրկվել է ՀՀ առողջապահության իրականացվող՝ <<Հայաստանի ընտանեկան բժշկության ներդրման>> ծրագրում և վերապատրաստվել որպես ընտանեկան բժիշկ:

2005թ. IRD ընկերության հայկական մասնաճյուղի, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից տրվել է <<Մի շարք հիվանդությունների բուժման ակտուալ հարցեր բժշկի համար>> հավաստագիր:

2006թ. ստացել է <<Աչքի հիվանդություն ընտանեկան բժիշկների համար>> և <<Մաշկավեներական հիվանդությունների բուժման կազմակերպումը>> վկայականներ:

2007թ. ստացել է <<Հիպերտոնիկ հիվանդության բուժման ժամանակակից դրույթները>> ուսուցման համար հավաստագիր:

2015թ. Համատեղության կարգով աշխատում է <<Սուրբ Ատվածածին>> ծննդատանը՝ որպես կանանց կոնսուլտացիայի թերապևտ և ընտանեկան բժիշկ:

Բազմիցս մասնակցել է տարբեր դեղագործական ֆիրմաների կողմից կազմակերպված սեմինարների:

Որպես տեղամասային թերապևտ աշխատում է N8 պոլիկլինիկայում 1993թ.–ից առ այսօր:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Թերապևտ՝ Զ. Թորոսյան

Ծնվել է հունիսի 12-ին, 1989թ.

Կրթությունը

2006-2011թթ.  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ

2011-2013թթ.  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա

2013-2015թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան,  «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, կլինիկական օրդինատուրա,  գաստրոէնթերոլոգիա մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ

2014-2015թթ.  <<Մեդլայն»>> բժշկական կենտրոն,  բժիշկ-գաստրոէնթերոլոգ

2017 թ.-ից  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ 

2018 թ.-ից Թիվ 8 պոլիկլինիկա, թերապևտ     

Բժշկական պրակտիկա

2009թ.  Ընդհանուր վիրաբուժություն, կլինիկական հիվանդանոց No 4,  Լյուբլին, Լեհաստան

Կոնֆերանսներ

2013թ.  Հայկական հեպատոլոգիական համագումար,  2-րդ միջազգային կոնֆերանս

2014թ.  22-րդ Եվրոպական գաստրոէնթերոլոգիական շաբաթ,  Վիեննա, Ավստրիա

Գիտական աշխատանք

2014թ.  Клинический случай течения аутоиммунного гепатита на фоне лямблиозной инвазии, Россиский журнал Гастроэнтерологии.  Москва N 5, 2014, стр. 84. Г.С. Хачатрян, А. М. Минасян, К. В. Маркосян, З. Н. Торосян

Թերապևտ՝ Ն. Գրիգորյան
Թերապևտ՝ Ա. Ոսկանյան
Թերապևտ՝ Օ. Հայրապետյան
Թերապևտ՝ Ե. Խաչատուրովա

Ծնվել է 13.03.1957 թ.-ին  ք. Բաքվում , Ադրբեջանական ԽՍՀ-ում :

1981թ.տեղափոխվել է Երևան:

Կրթությունը

1974-1980թթ. Ն. Նարիմանովի անվ. Բժշկական ինստիտուտ, ք. Բաքու, Ադրբեջան:

1964-1974թթ. N11 միջնակարդ դպրոց, ք. Բաքու, Ադրբեջան:

1981-1989թթ. Աշխատել է Բժշկական փորձաքննության Պոլիկլինիկայում՝ որպոս թերապևտ:

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Больше

  • Տեղեկատվություն մասնագետների համար
  • Տեղեկատվություն հիվանդների համար
  • Գործունեություն
  • Տեղեկատվական կենտրոն
  • Կանոնադրություն
  • Կառուցվածք

Свежие записи

  • Часто задаваемые вопросы
  • Отзывы и предложения
Март 2023
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
« Апр    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Поликлиника N8 2023 . Powered by Nats